Փոքրիկ,
չքնաղագեղ,
գեղեցիկ
ու տխուր երկիր…
Սարսափից սառած
Արնաքամվում ես:
Ու լուռ աղոթում.
Կոտրված սրտով
Հրեշտակներ ուղարկում երկինք:
Այսօր էլ, ինչպես դար առաջ,
Աշխարհը խորամանկ լռում է,
Թերթում է տետրերը իր հին,
Հաշվապահական նոր ֆարմաններ գրում:
Նրան պետք չես դու `
խիստ լեռների երկիր,
Ճակատում կապտած դեմքերով այրերով,
Հարյուրավոր հայրազուրկ երեխաներով:
Կտոր առ կտոր,
Դարեդար,
Շնագայլերն են մասնատում հոգիդ հնամյա:
Եւ նորից վեր հառած,
Պաշտպանում են քեզ զավակներդ
Մինչ վերջին կաթիլը որդիական արյան:
Մայր իմ Հայաստան,
Լուռ, անմխիթար,
Խոնարհումս ուժիդ, քնքշությանդ առաջ:
Ու որերորդ անգամ կրկին,
Պայքարում ես մինչև վերջ,
Զոհվում են որդիներ, դուստրեր,
Դու մենակ չես,
Քեզ համար են բաբախում
Տաս միլիոն հայի սրտեր:
Ու պատերազմը նրանց
շեմն է վերջին:
Պայքար տաղանդով,
Սրտով
Ու խելքով,
Ու թող որ բոլորը լսեն`
Տառապում է Հայաստանը:
Ցնցվում է Մոլորակը
տասը միլիոն սրտերի զարկից հրապարակների:
23.10.2020 թ .
թարգմանեց՝ Գոհար Աբուեան
The PlovdivLit site is a creative product of "Plovdiv LIK" foundation and it`s object of copyright.
Use of hyperlinks to the site, editions, sections and specific texts in PlovdivLit is free.