Ես ապրում եմ
մարդկային կրքերի անդունդի եզրին:
Արյան եռք եմ զգում երակներիս մեջ,
բայց դեռ ապրում եմ:
Տեռորի ենթարկվելուց ավելի վատթար չէ՞
խեղդվել վշտի մեջ,
քարանալ անուժ՝
ի տես
մահացու հիվանդ մարդկային ցեղի՝
եսամոլ, ագահ,
վախվորած ու ծույլ,
այսպես անխռով, ընդմիշտ քնած
խորը քնի մեջ.
մարդը թաքնվել է իր արարած
սարսափ աշխարհից.
մի պահ հետևեք ժամացույցի ռիթմերին:
Եղջյուրներն են սուրում,
փայլում են էկրանները ֆոսֆորատեսիլ,
և թվում է մեզ ավելի կմոտենա,
կնսեմացնի,
բետոնե մի պատ է աճում մեր միջև
և հեռու,
անդունդի մյուս կողմում
հինավուրց մի ժողովուրդ
իր որդիներին ուղարկում է
մահվանն ընդառաջ՝
մինչև արյան վերջին կաթիլ,
մի բուռ, քարքարոտ հողի համար:
Երկիր՝ մոր արցունքի պես տաք
և գուրգուրելի,
ինչպես վարսերը սիրելիի,
և երկիրը, որի զավակները
ցրված են աշխարհով մեկ
ժամացույցի սլաքների պես
դողում է վայրկյան առ վայրկյան:
Եւ հորդաներն են շարունակ գալիս կատաղի՝
մահ սփռելով
մարդկային կրքերի անդունդի եզրին:
Հայությունը ստվերում է մնում.
անմահանում են երգելով,
երգում են սիրո երգն ամենահին
ու նաև խաղաղ երկնքի մասին,
որի ներքո տաճարներ են կառուցվում,
և գրքեր են գրվում, որ կարդան նրանց
հպարտ որդիները
և սերունդներն ապագա:
բուլղարերեն տողացիից թարգմանեց՝ Արթուր Անդրանիկեան
The PlovdivLit site is a creative product of "Plovdiv LIK" foundation and it`s object of copyright.
Use of hyperlinks to the site, editions, sections and specific texts in PlovdivLit is free.