Հրետակոծվում է սուրբ հողն – անխղճաբար.
Մենք արմատախիլ ենք՝
արդեն մի քանի դար:
Սասուն, Էրզրում
Վան, Զեյթուն,
երկիրը կծկվել է
մեր հին ցեղի ցավից:
Թալեաթը խոստումն իր կատարել էր.
-Եթե թեկուզ մի հայ մնա –
նա վրեժխնդիր կլինի…
Եթե գոյատևելու ենք – ապա, ոչ
սովահար, հյուծված, սրտակոտոր,
ապրել ենք – պանծացնելով
մեր ազգանվան ՅԱՆ-ը,
և շարունակ
արդեն հարյուր տարուց ավել…
ահա Անին – ուրվական քաղաք,
դրախտային տաճարները – ախոռներում աղտոտ,
ահա Ախթամարը – բաղնիքի կապույտ
ջրերում հառաչող.
Հայաստանը մոխրի եք վերածել,
պարպվել է երկինքը,
մարդիկ են անհող – հուշակորույս:
Այսօր ամենուր մահ է տիրում.
այս հարցը մնում է անպատասխան,
և հայորդիք են զոհվում՝
իրենց սուրբ հողի պաշտպան:
Հին թագավորության
տարածքներում
մոլախոտեր են ծլարձակվում՝
մոխրակույտերից,
աշխարհից մոռացված աննշան մի մասնիկ,
սուրբ ու թանկագին
Աստծուց օրհնված:
Բայց նրանք շարունակ
գրոհում են,
գլխապատառ՝
սեգ սարերի քերծերին զարվելով,
քարե քանդակ տղամարդկանց և կանանց
դեմ-հանդիման:
Բայց մենք չենք զիջի,
թեկուզ մի թիզ հող,
քանի դեռ կենդանի ենք,
պատրաստ պայքարով մեռնելու:
Հայոց հող,
քո ամեն քարի մեջ
արցունք կա անթեղված՝
մեր նախնյաց պայծառ աչքերից ծորած
և ցավն է միշտ առկա
մթության մեջ
հավերժացած զինվորների…
բուլղարերեն տողացիից թարգմանեց՝ Արթուր Անդրանիկեան
The PlovdivLit site is a creative product of "Plovdiv LIK" foundation and it`s object of copyright.
Use of hyperlinks to the site, editions, sections and specific texts in PlovdivLit is free.